Մխիթարյան. Հուսանք, որ Դանիայի դեմ ավելի լավ կխաղանք
«Շնորհակալ եմ տղաներին ամեն ինչի համար: Մինչև վերջ պայքարեցինք,մինչև վերջ մտածում էինք դրական արդյունքի հասնել, նույնիսկ չէինք մտածում հաշվիը 0:0 պահելու մասին»,-Ռումինիայի հավաքականի հետ խաղից հետո Հայաստանից Բուխարեստ մեկնած լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի ֆոիտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:
«Ֆուտբոլ +»-ի փոխանցմամբ, Մխիթարյանը նշել է, որ ունեցել են բազում հնարավորություններ, բայց օգտագործել չեն կարողացել:
«Վերջում երևի թե ուշադրությունը չհերիքեց, այդ պատճառով երևի գոլ բաց թողեցինք»,-ասել է նա:
Տարոն Ոսկանյանին ցույց տված կարմիր քարտը, ըստ նրա, ազդել է խաղի վրա:
«Չէինք պլանավորել տասը հոգով խաղալ, բայց ֆուտբոլում ամեն ինչ պատահում է: Նույնսիկ տասը հոգով փորձեցինք ամեն ինչ անել, որպեսզի խաղանք, հաղթենք: Չնայած բացասական արդյունքին, Արթուր Պետրոսյանի կողմից շատ դրական խոսքեր լսեցինք »,-ասաց նա:
Նա հույս է հայտնել, որ հավաքականի ֆուտբոլիստներն ամեն ինչ կանեն ուժերը վերականգնելու ու Երևանում Դանիայի հավաքականի դեմ պատվով խաղալու համար:
«Հուսանք, որ Դանիայի դեմ ավելի լավ կխաղանք: Ֆուտբոլում պետք է պատրաստ լինել ցանկացած դասավորության ու ցանկացած թիմի դեմ խաղալուն»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան