Սաակաշվիլիի եղբայրը լքել է Կիևի միգրացիոն ծառայության շենքը
Վրաստանի նախկին նախագահի եղբայրը՝ Դավիթ Սաակաշիլին, լքել է Կիևի միգրացիոն ծառայության շենքը։ Նրան այնտեղ տարել էին սեպտեմբերի 2-ին, գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով «112 Ուկրաինա» հեռուստաալիքին։
«Այժմ նա այնտեղ չէ։ Նա արդեն լքել է շենքը, և իր պաշտպանների խոսքով, տուն գնացել»,- ասել է հեռուստաալիքի թղթակիցը։
Ուկրաինական իշխանությունները Դավիթ Սաակաշվիլիի ձերբակալման մասին մանրամասն տեղեկություններ դեռևս չեն ներկայացրել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան