Խոսրովում կայծակից բռնկված հրդեհը հաջողվել է տեղայնացնել
Այսօր՝ ժամը 10:40-ի դրությամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության «Քորուզ» և «Մուսազ» կոչվող ձորակներում այրվում է մոտ 4 հա խոտածածկույթ: ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայրում աշխատում են 38 փրկարար, 2 քաղծառայող և արգելոցի 15 աշխատակիցներ:
Բնապահպանության նախարարությունից մանրամասնում են, որ կայծակից հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Խոսրով տեղամասի ձախ սահմանին, Քյոթուզ գյուղատեղիից հյուսիս:
«Գիշերվա ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքում հաջողվել է տեղայնացնել հրդեհը` թույլ չտալով այրվող տարածքի ընդլայնումը: Սեպտեմբերի 02-ի ժամը11:00-ի դրությամբ այն մարված է, իրականացվում են հետմարման աշխատանքներ: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են ՀՀ ԲՆ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 21 աժխատակից և ՀՀ ԱԻՆ 20 հրշեջ փրկարար: Այրվել է 3-4 հեկտար խոտածածկ տարածք»,-նշում են բնապահպանության նախարարությունից:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան՝ ժամը 19:21-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալից տեղեկություն է ստացվել, որ արգելոցի տարածքում կայծակի հետևանքով հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են մեկնել 33 փրկարար ծառայող, 1 քաղ. ծառայող: Աշխատանքներին մասնակցել են արգելոցի 20 աշխատակից:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան