Սաակաշվիլին հայտնել է Կիևում եղբորը բռնելու մասին
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Կիևում ոստիկանությունը բռնել է իր եղբորը:
«Այսօր առավոտյան ներքին գործերի նախարարության ութ աշխատակից բռնել են իմ եղբորը՝ Դավիթ Սաակաշվիլուն, երբ նա Կիևում դուրս է եկել տանից, նրան տարել են անհայտ ուղղությամբ»,- Ֆեյսբուքում գրել է Մ. Սաակաշվիլին:
Նրա խոսքով, եղբայրն իրավաբան է, Ուկրաինայում բնակվելու փաստաթուղթ ունի:
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, Սաակաշվիլին ենթադրում է, որ այսկերպ փորձում են ազդել իր վրա, որպեսզի «մտափոխվի և չվերադառնա» Ուկրաինա:
«Դուք շատ վատ ինձ գիտեք: Սա էլ ավելի է ամրապնդում իմ՝ Ուկրաինան և ուկրաինացիներին թմրամիջոցներ վաճառողներից և նրանց կամայականություններից պաշտպանելու վճռականությունը» ,- գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլին կանխատեսել է իր ճակատագիրը Կիև վերադառնալու դեպքում
- Սաակաշվիլին հայտարարել է, թե մի քանի եվրոպական երկիր իրեն քաղաքացիություն է առաջարկել
- Վրաստանի դատախազությունը Սաակաշվիլիի արտահանձնման հարցով դիմել է մի քանի երկրների
- Սաակաշվիլին մտադիր է Ուկրաինա վերադառնալ սեպտեմբերի 10-ին
- Սաակաշվիլին խոսել է Վրաստանում հնարավոր իշխանափոխության մասին
- Սաակաշվիլին հրաժարվել է Լիտվայի քաղաքացիությունից
- Բուրջանաձեն Սաակաշվիլիին մեղադրել է հարավօսական պատերազմի մեջ
- Վրաստանը Լեհաստանից հարցում է կատարել Սաակաշվիլիի գտնվելու վայրի մասին
- Լեհ-ուկրաինական սահմանին փնտրում են Սաակաշվիլիին
- Սաակաշվիլին թրոլլինգ է անում Պորոշենկոյին՝ Թրամփի, Քերիի, Քլինթոնի հետ լուսանկարներով
- Սաակաշվիլին մտադիր է վերադառնալ Ուկրաինա
- Ուկրաինացի սահմանապահները խոստացել են չթողնել Սաակաշվիլուն երկրի տարածք
- Սաակաշվիլին հնարավոր է ստանա Լիտվայի քաղաքացիություն
- Ռադայում հայտնել են Սաակաշվիլուն Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան