Դպրոցներում ուսումնական տարվա արձակուրդների օրերը որոշված են
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի՝ հունիսի 20-ին ստորագրված 711-Ն հրամանով սահմանված են 2017-2018 ուսումնական տարվա արձակուրդները։
Հրամանաի համաձայն՝ 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են աշնանային արձակուրդներ` 2017թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը ներառյալ, ձմեռային` 2017թ. դեկտեմբերի 25-ից 2018թ. հունվարի 7-ը ներառյալ, գարնանային` 2018թ. մարտի 26-ից ապրիլի 1-ը ներառյալ:
Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2017թ. հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 5-ը ներառյալ, ձմեռայինը` 2017թ. դեկտեմբերի 25-ից 2018թ. հունվարի 21-ը ներառյալ, գարնանայինը` 2018թ. մարտի 19-ից ապրիլի 1-ը ներառյալ:
Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2017թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը ներառյալ, ձմեռայինը` 2017թ. դեկտեմբերի 25-ից 2018թ. հունվարի 21-ը ներառյալ և գարնանայինը` 2018թ. մարտի 26-ից ապրիլի 1-ը ներառյալ:
Հրամանում նշվում է նաև, որ2017-2018 թվականների ուսումնական տարվա պարապմունքները սկսվում են 2017թ. սեպտեմբերի 1-ին, ավարտվում 2018թ. մայիսի 25-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա և մայիսի 26-ին` 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ և 34` երրորդից տասներկուերորդ դասարանների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան