«Դիլիջան» ազգային պարկ»-ի տարածքում բռնկված հրդեհի օջախը մարվել է
Այսօր՝ ժամը 09:00-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Գոշ տեղամաս» մասնաճյուղի թիվ 5 պահաբաժնին կից համայնքային տարածքում: Հրդեհը տեղայնացվել և մարվել է ազգային պարկի աշխատակիցների ուժերով: ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ անտառին էական վնաս չի պատճառվել: Այրվել է մոտավորապես 150 քմ խոտածածք տարածք:
Աղբյուրը հայտնում է նաև, որ սեպտեմբերի 2-ին ժամը 14:00-ին ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ և Տաշտուն համայնքներին հարակից «Արևիկ» ազգային պարկի տարածքում բռնկված հրդեհը լիովին չեզոքացվել է սեպտեմբրի 3-ին` «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի և ՀՀ ԱԻՆ հրշեջ փրկարարների ջանքերով: Այրվել էր 7-8 հեկտար խոտածածկ տարածք:
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում շարունակվում են օգոստոսի 12-ին բռնկված հրդեհի հետմարման աշխատանքները: Օրվա ընթացքում չեզոքացվում է միջինը 10-15 ծխացող օջախ:
Հարակից հրապարակումներ`
- Հրդեհ է բռնկվել Բյուրական գյուղի հարակից սարում
- Խոսրովում կայծակից բռնկված հրդեհը հաջողվել է տեղայնացնել
- Հարուցվել է քրեական գործ՝ «Նաիրիտ գործարանում» բռնկված հրդեհի դեպքի առթիվ
- «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում մարվել է բռնկված հրդեհի օջախը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան