Ավելի քան 1 մլն մարդ է հավաքվել Գրոզնիում՝ ի պաշտպանություն մահմեդական ռոհինջների
Ավելի քան 1 մլն մարդ է հավաքվել Գրոզնիում՝ ի պաշտպանություն մահմեդական ռոհհինջների, որոնց Մյանմայի իշխանությունները հրաժարվում են իրենց քաղաքացիներ ճանաչել։ Ակցիային մասնակցել են Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, Ինգուշեթիայի մուֆթի Իսա Խամխոևը, Հարավային Օսիայի, Կարաչաևո-Չերկեսիայի և Ստավրոպոլի մարզի մուֆթիության ներկայացուցիչներ։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ.ռու»-ն։
Մարդիկ Գրոզնիի կենտրոնական հրապարակ դուրս են եկել «Ոչ Մյանմայում ցեղասպանությանը», «Դադարեցրեք Բիրմայում մահմեդականների հանդեպ բռնությունները» գրություններով պաստառներով։ Ավտոմեքենաների մեծ հոսքի պատճառով շրջակա բոլոր փողոցներում երթևեկությունը կաթվածահար է եղել։
Ակցիայի արդյունքներով, մասնակիցները քվեարկել են ՌԴ նախագահին արձանագրություն-դիմում ուղարկելու օգտին՝ կոչ անելով Մյանմայում դադարեցնել բուդդիստների հետ բախումների հետևանքով շարունակվող արյունահեղությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում