Արտակ Զաքարյան. Հայաստանի Զինված ուժերը պաշտոնապես չեն ասել, որ մասնակցելու են
«Հայաստանի Զինված ուժերը պաշտոնապես չեն ասել, որ մասնակցելու են ՆԱՏՕ-ի զորավարժություններին»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը:
Փոխնախարարի խոսքով, պաշտպանության նախարարությունը չի հաստատել, որ հայկական կողմն անպայման մասնակցելու է. «Մենք մեր պաշտոնական համաձայնությունը չենք տվել մասնակցությանը»:
Հիշեցնենք, որ երեկ վրացական լրատվամիջոցները հայտարարեցին, որ Վրաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնկացելուց Հայաստանը հրաժարվել է վերջին պահին:
«Մեր պլանավորման մեջ որոշակի վերանայումներ են եղել, որոնք պայմանավորված են ամենատարբեր բաներով: Ցանկացած ծրագրերում միշտ էլ վերանայումներ հնարավոր են: Ակեղծ ասած, տեղյակ չեմ, թե որտեղից են վերցրել վրացի գործընկերները այդ հայտարարությունը»,-ասաց փոխնախարարը:
Ա. Զաքարյանի խոսքով, համապատասխան օղակները ճշտումներ կանեն, ինչին կհետևեն մեկնաբանությունները:
Նա ևս մեկ անգամ կոչ արեց, նման որոշման մեջ արտառոց որևէ բան չտեսնել, քանի որ ԶՈՒ սովորական գործունեություն է, վերանայումներ էլ արվում են:
«Խնդիրը զորավարժությունների կարևոր կամ անկարևոր լինելը չէ: Երկարաժամկետ պլանավորումները, կախված իրավիճակով, ԶՈՒ առաջև դրված խնդիրների առաջնահերթություններով, վերանայումներ են լինում»,-ասաց:
Փոխնախարարը բացառեց ՀԱՊԿ միջամտությունը նման որոշման կայացման գործում, ասաց՝ քաղաքական որևէ դրդապատճառ չկա.
«ՆԱՏՕ-ն եղել է, կա և շարունակելու է մնալ մեր գործընկերը, մենք ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ ենք և մեր անվտանգության ամենագլխավոր հովանոցը ՀԱՊԿ համակարգում ենք տեսնում: Որոշումներ կայացնողները շատ լավ գիտակցում են ամեն բան, ծանր ու թեթև են անում»:
Հարակից հրապարակումներ`
- Պաշտպանության փոխնախարար. Մի միջոցառմանը չմասնակցելը կամ մասնակցելն արտառոց չպետք է դիտարկել
- ՊՆ խոսնակը չի մեկնաբանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին չմասնակցելու որոշումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան