
Ավելի քան 40 արտասահմանցի զբոսաշրջիկ հեղեղման հետևանքով մնացել է Կաբարդինո Բալկարիայի սարերում
Ավելի քան 40 արտասահմանցի զբոսաշրջիկ հեղեղման հետևանքով մնացել է Կաբարդինո Բալկարիայի սարերում։ Վտանգավոր տեղանքից դուրս է բերվել ավելի քան հազար մարդ, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցչին։
Նրա խոսքով, երկուշաբթի օրը ուղղաթիռները 12 թռիչք eն կատարել՝ ընդհանուր առմամբ տղափոխելով 194 մարդու։ Տարերային աղետի սկզբում կատարվել է 64 չվերթ, դուրս բերվել 1106 մարդ։
Տարերային աղետը տեղի էր ունեցել սեպտեմբերի 1-ին։ Այն վնաս է պատճառել դաշնային А-158 ավտոճանապարհի ութ հատվածներ:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին