Սաակաշվիլիի փաստաբանը հայտարարել է, որ վերջինիս մուտքը Ուկրաինա արգելված չէ
Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլիի փաստաբանը հայտարարել է, որ ստացել է պաշտոնական պատասխանները, ըստ որոնց Սաակաշվիլիի՝ Ուկրաինա մուտք գործելն արգելված չէ։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով «Ինտերֆաքսին»։
Արդարադատության նախարարությունից հայտնել են, որ Սաակաշվիլիին արտահանձնելու հարցում Վրաստանից չի ստացվել։
Ավելի վաղ Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ պատրաստվում են արտաքսել Սաակաշվիլիի եղբորը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դավիթ Սաակաշվիլինլքել է միգրացիոն ծառայության շենքը։