ՊՆ խոսնակը չի մեկնաբանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին չմասնակցելու որոշումը
«Չեմ կարող մեկնաբանել ընդհանրապես»,-Panorama.am-ին ասաց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին չմասնակցելու Հայաստանի ՊՆ որոշմանը:
Հիշեցնենք, որ վրացական աղբյուրները հայտնել էին, որ վերջին պահին Հայաստանը հրաժարվել է Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի՝ «Agile Spirit 2017» զորավարժություններին մասնակցելուց:
«Հայաստանի պաշտպանության նախարարությունը նախապես հայտարարել էր մասնակցության մասին: Ցավոք, վերջին պահին, մեր հարևանները հրաժարվեցին մասնակցությունից»,-հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարը:
Զորավարժություններին մասնակցում են Վրաստանի, ԱՄՆ-ի, Բուլղարիայի, Լատվիայի, Ռումինիայի, Ուկրաինայի զինծառայողներ: Զորավարժությունները կազմակերպվել են ԱՄՆ ծովային հետևակային կորպուսի հետ համատեղ, անցկացվում է Սամցխե Ջավախեթիում:
ԱՄՆ Աղբյուրը նշում է, որ օգոստոսին Հայաստանը մասնակցել է ՆԱՏՕ-ի բազմազգ «Արժանի գործընկեր» զորավարժություններին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան