Պաշտպանության փոխնախարար. Մի միջոցառմանը չմասնակցելը կամ մասնակցելն արտառոց չպետք է դիտարկել
Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին չմասնակցելու վերաբերյալ Հայաստանի որոշումը, ըստ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանի, արտառոց բան չպետք է դիտարկել: Փոխնախարարի խոսքով, ՆԱՏՕ-ի զորավարժություններին չմասնակցելը չի նշանակում, որ Հայաստանի գործընկերության մակարդակը ինչ-որ առումով նվազում կամ ավելանում է մեկ այլ օղակի հաշվին։
«Գաղտնիք չէ, որ ՀՀ զինված ուժերը և ընդհանուր անվտանգային համակարգը ՀԱՊԿ համակարգում ունի շատ կարևոր դերակատարություն և ՀԱՊԿ-ի դերակատարությունը ՀՀ անվտանգային համակարգի համար կարևոր և առանցքային նշանակություն ունի։ Գաղտնիք չէ, որ Հայաստանը շատ երկար ժամանակ և՛ քաղաքական, և՛ ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, և՛ խաղաղարար առաքելության իրականացման շրջանակներում ունի լայն համագործակցություն ՆԱՏՕ-ի կառույցի և անդամ երկրների հետ։ Այստեղ մի միջոցառմանը չմասնակցելը կամ մասնակցելը նույնիսկ արտառոց չպետք է դիտարկել», -ասաց Արտակ Զաքարյանը։
Նա այսօր մասնակցում էր Երևանում անցկացվող «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» թեմայով խորհրդաժողովին:
ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանն էլ անդրադառնալով հարցին, կարծիք հայտնեց, որ չմասնակցելով Հայասանը չի կորցնում է իր դերն ու նշանակությունը:
«Համոզված եմ, որ Հայաստանը գտնվում է ինչ-որ ռազմաքաղաքական ճամբարի մեջ, յուրաքանչյուր երկիր մտնում է նման ռազմաքաղաքական դաշինքի մեջ: Ճիշտ է, որ մենք չենք փորձում խզել և հակադրվել մյուս ճամբարների հետ, բայց, վերջիվերջո, այդ իրողությունը մեզանից պահանջում է որոշակի կեցվածք»,-ասաց դաշնակցական գործիչը:
Նրա խոսքով, Հայաստանն անկախ երկիր է և կարող է որոշել՝ ինչին մասնակցել, ինչին՝ ոչ:
«Նույնիսկ կարելի է վերջին պահին հրաժարվել»,-ասաց նա՝ կարծիք հայտնելով, որ չմասնակցելու որոշումը կայացրել է Հայաստանը:
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ խոսնակը չի մեկնաբանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին չմասնակցելու որոշումը
- Մենք ներքին բարդույթներ չունենք. Արմեն Աշոտյանը՝ Բաքու մեկնելու մասին
- Աշոտյանի հետ Բաքու է մեկնելու Մանե Թանդիլյանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին