«Սամվել Բաբայանի և մյուսների գործով» մեղադրողի միջնորդությունը բավարարվեց մասնակիորեն
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սամվել Բաբայանի և մյուսների գործով» դատական նիստը: Այսօր վկաները պետք է հարցաքննվեն:
Նախքան վկաների հարցաքննությունը, դատախազը հանդես եկավ միջնորդությամբ՝ վկաների հարցաքննության փուլում սահմանափակել տեսանկարահանումն ու ուղիղ հեռարձակումը: Դատավոր Արշակ Վարդանյանի խոսքով, մեղադրողի միջնորդությունը պայմանավորված է նրանով, որ կան վկաները, ովքեր կարող են մինչև նիստերի դահլիճ ներկայանալը մյուս վկաների ցուցմունքներին ծանոթանալ, ինչը կազդի ստացվող փաստական տվյալների օբյեկտիվության վրա:
Սամվել Բաբայանն ասաց, որ համամիտ չէ այս միջնորդությանը, քանի որ վկաներից մեկի ցուցմունքը հասարակությունը պետք է բացահայտ իմանա:
Դատավորը հայտարարեց, որ մեղադրողի միջնորդությունը դատարանը բավարարում է մասնակիորեն. լրատվամիջոցներին հնարավորություն կտրվի տեսաձայնագրել 5 րոպե, իսկ ձայնագրման հետ կապված որևէ սահմանափակում չկա:
Հարակից հրապարակումներ`
- «Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում. Սամվել Բաբայան
- «Բա մեզ ե՞րբ է ձեռք տալիս, դա չեք ուզում իմանա՞լ». Սամվել Բաբայանը՝ դատավորին
- Մեկնարկել է «Սամվել Բաբայանի և մյուսների գործով» դատական առաջին նիստը
- Հույս ունենք՝ դատարանը բոլոր փաստերն օբյեկտիվորեն կգնահատի. Սամվել Բաբայանի պաշտպան
- ԱԱԾ-ն ավարտեց Սամվել Բաբայանի գործով նախաքննությունը
- Սամվել Բաբայանին առաջադրված մեղադրանքները փոփոխվել են
- Սամվել Բաբայանը կմնա կալանավորված
- Ես դեռևս որևէ հիմք չունեմ քաղաքական տեսք տալու այս հարցին. Սամվել Բաբայանի փաստաբան
- Սամվել Բաբայանը ցանկացել է մասնակցել դատական նիստին. փաստաբան
- ԱԱԾ. «Իգլա»-ի գործով կասկածյալների մասնակցությամբ կատարվում են տարաբնույթ քննչական գործողություններ