Լևոն Արոնյանը հաղթանակով է մեկնարկել Թբիլիսիում
Թբիլիսիում մեկնարկած շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում կայացել են 1/64-րդ եզրափակչի առաջին պարտիաները: Լևոն Արոնյանը հաղթել է Դանիել Կաուդերիին (ՀԱՀ): Հրանտ Մելքումյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի են խաղացել, համապատասխանաբար, Բորիս Գրաչովի (ՌԴ) և Մաքսիմ Ռոդշտեյնի (Իսրայել) հետ:
ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը պարտվել է Անտոն Կովալյովին (Կանադա):
ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, այսօր կկայանան 1/64-րդ եզրափակչի երկրորդ պարտիները՝ Կաուդերի-Արոնյան, Մելքումյան-Գրաչով, Ռոդշտեյն-Հովհաննիսյան, Կովալյով-Հակոբյան: