Վարք նախարարությունների – 1
Բնապահպանության նախարարություն:
Խոսրովի հրդեհների ժամանակ նամակ ուղղեցինք բնապահպանության նախարարություն: Պատասխանը շատ չուշացավ՝ «ստորագրեք, նոր ուղարկեք»: Ու դրանից ընդամենը օր հետո բնապահպանության նախարարը պատասխանում է ֆեյսբուքի օգտատերերի հարցերին ու բնականաբար՝ «առանց ստորագրությունների»:
Կարելի է իհարկե լրատվամիջոցի էլհասցեից նորից ուղարկել հարցումը՝ ստորագրությամբ, կամ ֆեյսբուքով՝ առանց ստորագրության, բայց պիտանի հարց է ծագում՝ իսկ իմա՞ստը:
Ուստի հրապարակում ենք հարցերը՝ դատախազության ու կառավարության ուշադրությունը հրավիրելով բարձրացված հարցերին: Դատավորը՝ մեր ընթերցողը:
«Խոսրովի անտառ» արգելոցում մեծամասշտաբ հրդեհի հետ կապված.
1. ԱԻՆ Հիդրոմետի հաղորդումներից, որ հանրապետությունում շոգը հրդեհի վտանգ է ներկայացնում, ինչ լրացուցիչ միջոցառումներ են կազմակերպվել արգելոցում:
2. Ընդհանրապես՝ ինչ հակահրդեհային միջոցառումներ են կազմակերպվում:
3. ՌԴ օրենքից տեղեկանում ենք, որ արգելոցների հակահրդեհային պայմաններն ու միջոցառումները ամրագրված են օրենսդրությամբ. Մատնացույց արեք խնդրեմ ՀՀ նման օրենքը, եթե այն կա:
4. Բաց ինտերնետ տեղեկագրերում կա 2005 թվականին Կառավարության կողմից դրամական միջոցների ներդրման մասին փաստաթուղթ՝ հակահրդեհային ճանապարհաշինության համար (http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=13685): Կա՞ն արդյոք այդ ճանապարհները, եթե ոչ՝ ինչու:
5. Ինչ լրացուցիչ միջոցներ են հատկացված եղել արգելոցին հակահրդեհային միջոցառումների համար: Եթե չեն հատկացվել՝ արդյոք արգելոցը ներկայացրե՞լ է այդ անհրաժեշտ միջոցառումների ցանկը՝ դրամական աջակցություն ստանալու նպատակով:
6. Արգելոցի վերականգնման ինչ արտակարգ վիճակ է հայտարարվելու, ինչ ծրագրեր են մշակվելու, ովքեր են դրանով զբաղվելու:
Այսպիսով՝ նախարարությունների՝ լրատվամիջոցի հետ «աշխատանքի» մասին պատրաստվում եմ շարք կազմել: Ինչն է ակնհայտ՝ ցանկացած հաջորդ նախարար չի ընդունում իր պաշտոնը որպես կառույցի իրավահաջորդ ղեկավարի, չի ստանձնում պատասխանատվություն: Այլապես բնապահպանության նախարարությունը փոխանակ ստորագրություն ուզեր (ինչը միշտ բացակա է նախարարությունների հաղորդագրություններում, որ ուղարկում են հրապարակման), կուսումնասիրեր հարցը, մանավանդ՝ հակահրդեհային ճանապարհների ու դրան հատկացված գումարի:
Ի դեպ՝ արգելոցի վերականգնման մասով երբ ասում են՝ արգելոցը չի կարելի արհեստականորեն վերականգնել, պարզագույն հարց է ծագում՝ հրդեհել կարելի է, վերականգնել չի՞ կարելի:
Ով է ասում պալմաներ, տույաներ ու կակաչներ տնկեք. Ուսումնասիրեք հրդեհվածի շրջակա ֆլորան, օգնեք բնությանը բազմանալու: Ի վերջո՝ Խոսրով արքան ընդհանրապես Խոսրովակերտ անտառը արհեստական էր հիմնադրել, «լցրել կենդանիներով ու թռչուններով»: Ու դա՝ հեռավոր ու «բարբարոս» չորրորդ դարում:
Անահիտ Ոսկանյան
Հարակից հրապարակումներ`
- Հանրապետական հիվանդանոցում նույն օրվա երկու նորածիններ արյան վարակում են ստացել
- Շտապօգնությունից ուղիղ... «պարահանդես»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան