Մալաքյանը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Հայաստան-Դանիա հանդիպմանը
Ազգային հավաքական հրավիրված 24 ֆուտբոլիստներից բաց մարզմանը մասնակցել են 22 ֆուտբոլիատներ:
Արմեն Համբարձումյանն արդեն լքել է հավաքականի ճամբարը և վերադարձել է Ռուսաստան, իսկ Գոռ Մալաքյանը, ով փոխարինվեց Ռումինիայի հավաքականի հետ հանդիպման ընդմիջմանը՝ չմասնակցեց մարզմանը վնասվածքի պատճառով:
ՀՖՖ մամուլի ծառայության փոխանցմամբ, Մալաքյանը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի նաև Հայաստան-Դանիա հանդիպմանը:
Չնայած ռումինացիների հետ խաղում ստացած կարմիր քարտին, մարզմանը մասնակցում էր նաև Տարոն Ոսկանյանը` երկկողմանի խաղի համար համապատասխան քանակ ապահովելու համար:
Հիշեցնենք, որ Հայաստան-Դանիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 4-ին՝ ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստան-Դանիա հանդիպումը կսպասարկեն շոտլանդացիները
- Մխիթարյան. Հուսանք, որ Դանիայի դեմ ավելի լավ կխաղանք
- Սկսվել է Հայաստան-Դանիա հանդիպման տոմսերի վաճառքը