Հրդեհ է բռնկվել Բյուրական գյուղի հարակից սարում
Սեպտեմբերի 3-ին, ժամը 15:26-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղին հարակից սարին՝ անտառում, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, ժամը 21:35-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 66 հրշեջ-փրկարար, անտառտնտեսության 10, ոստիկանության 25 աշխատակից և հարակից գյուղերից բնակիչներ: Տեղում հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում է ՓԾ մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Ամիրջանյանը:
Նախնական տվյալների համաձայն՝ մոտ 20 հա տարածքում այրվել է բուսածածկ և անտառածածկ տարածք:
Հարակից հրապարակումներ`
- Խոսրովում կայծակից բռնկված հրդեհը հաջողվել է տեղայնացնել
- Հարուցվել է քրեական գործ՝ «Նաիրիտ գործարանում» բռնկված հրդեհի դեպքի առթիվ
- «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում մարվել է բռնկված հրդեհի օջախը
- Այսօրվանից մինչև սեպտեմբերի 4-ը սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
- «Խուստուփ» արգելավայրում հանգցվել է 100 մ2 տարածք ընդգրկող նոր բռնկված հրդեհի օջախ
- «Նաիրիտ»-ի հրդեհից հետո հարակից շենքերի բնակիչները Շտապօգնությանը չեն դիմել
- Նախօրեին Խոսրովի անտառում մարվել է 75 ծխացող օջախ
- Խոսրովի անտառի հրդեհից հետո տեխնիկայի խնդիրը ներկայացվել է նախագահին և վարչապետին. Տոնոյան
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին