ԱԻՆ-ը տոնական օրը դիմավորում է խոշոր մարտահրավերներ հաղթահարած. Փոխնախարար
Արտակարգ իրավիճակների աշխատակցի օրը ԱԻՆ-ը դիմավորում է խոշոր մարտահրավերներ հաղթահարած: Լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻն փոխնախարար Դավիթ Կարապետյանը՝ շնորհավորելով արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ:
«Վերջին քսան օրվա ընթացքում մենք ունեցել ենք երեք խոշոր հրդեհ: Մեր փրկարարների անձնվեր և պրոֆեսիոնալ աշխատանքի շնորիվ այդ աղետներից նվազագույն վնասներով ենք դուրս եկել»,- նշեց նա:
Փոխնախարարի խոսքով, բոլոր այս իրադարձություններից հետևություններ են արվել և արվում նման դեպքերը կանխելու և արձագանքելու կարողությունները մեծացնելու համար:
«Փրկարարները սեփական կյանքն ու առողջությունը վտանգելով՝ փրկում են այլ մարդկանց կյանքերը, գույքը, առողջությունը: Փրկարարի ամենակարևոր հատկանիշը նվիրվածությունն է, գիտակցությունը, որ ինքը լրջագույն առաքելություն է կատարում»,- ամփոփեց Դ. Կարապետյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ նախագահ. ԱԻՆ աշխատողներն արժանապատվորեն են իրականացնում իրենց առաքելությունը
- «Նաիրիտ»-ում ծխահարված երեք հրշեջներն այժմ գերազանց վիճակում են. ԱԻ փոխնախարար
- Խոսրովում կայծակից բռնկված հրդեհը հաջողվել է տեղայնացնել
- Հարուցվել է քրեական գործ՝ «Նաիրիտ գործարանում» բռնկված հրդեհի դեպքի առթիվ
- Կուսումնասիրվի, թե ինչպես ոչնչացնել և տեղափոխել «Նաիրիտ»-ի արտադրական թափոնները . Դավիթ Տոնոյան
- «Նաիրիտ» գործարանում հրդեհի օջախները սպառված են
- «Խուստուփ» արգելավայրում հանգցվել է 100 մ2 տարածք ընդգրկող նոր բռնկված հրդեհի օջախ
- Ամերիկյան կողմը պատրաստակամ է օգնել վերացնելու Խոսրովի անտառի հրդեհի հետևանքերը
- Նախօրեին Խոսրովի անտառում մարվել է 75 ծխացող օջախ
- Խոսրովի անտառի հրդեհից հետո տեխնիկայի խնդիրը ներկայացվել է նախագահին և վարչապետին. Տոնոյան