Հանձին ԱԻՆ-ի՝ ժողովուրդը տեսնում է դժվարին պահին իր կողքին կանգնած մարդասիրական կառույց. Տոնոյան
Աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված համապետական համալիր գործողություններում առաջնահերթ ենք համարում ՀՀ փրկարար ծառայության արդիականացումն ու վերազինումը։ Փրկարարի օրվան նվիրված տոնական միջոցառման ժամանակ այսօր այս մասին հայտարարեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը՝ միաժամանակ տոնի առթիվ շնորհավորելով բոլոր փրկարա8ներին։
«Հանձին ԱԻՆ համակարգի՝ ժողովուրդը տեսնում է դժվարին պահին իր կողքին կանգնած պատրաստական անընդհատ զարգացող մարդասիրական կառույց, ինչը մեծ պատասխանատվություն է։ Փորձության պահին յուրաքանչյուրիս պարտքն է պաշտպանել բնակիչներին, մեր երկրի բնական և նյութական հարստությունը ոչ միայն աղետներից, այլև մարդածին վտանգներից»,- ասաց նախարարը։
Դավիթ Տոնոյանի խոսքով, մի շարք նվիրյալ փրկարարներ վերջին օրերին կարողացան ռիսկի դիմելով արժանապատվորեն մի քանի ճակատով պայքարել երկրի տարբեր տարածքներում բռնկված հրդեհների դեմ, միաժամանակ օգնության ձեռք մեկնելով հրդեհների դեմ պայքարող Վրաստանին։
Այս դժվար օրերին հայ փրկարարներին աջակցելու համար ԱԻ նախարարը երախտագիտություն հայտնեց միջազգային ուժերին։
«Մարդասիրության հասցեները երբեք չեն մոռացվում։ Անշահախնդիր օգնության համար երախտապարտ ենք բոլորին»,- նշեց Դավիթ Տոնոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ստեղծման օրից ԱԻՆ-ը մեծ առաջընթաց է ապրել. Աստվածատուր Պետրոսյան
- Նախագահը մասնակցել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառումներին
- ԱԻՆ-ը տոնական օրը դիմավորում է խոշոր մարտահրավերներ հաղթահարած. Փոխնախարար