«Այսօր մանկապարտեզ ընդունվելն ավելի դժվար է, քան` համալսարան». Սերոբ Խաչատրյան
«Եթե երեխային ուզում ենք սովորող դարձնել, պետք է շեշտը ոչ թե ավագ դպրոցի վրա դնել, այլ` նախակրթարանների»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ այսօր մանկապարտեզ ընդունվելն ավելի դժվար է դարձել, քան` համալսարան:
«Մեր երկրում 0-3 տարեկան երեխաների միայն 30 տոկոսն է մանկապարտեզ հաճախում, իսկ 3-6 տարեկանների` 51 տոկոսը, ինչը բավարար արդյունք չէ։ Պատճառն այն է, որ տարիներ առաջ մանկապարտեզներ փակվեցին, շենքերը վաճառվեցին, իսկ հետո, երբ պետական ու անվճար դարձան դրանք, բոլորն ուզեցին, որ իրենց երեխան մանկապարտեզ հաճախի: Հիմա էլ հերթեր են գոյացել, քանի որ մանկապարտեզների թիվը շատ քիչ է»,- ասաց Խաչատրյանը։
Մասնավոր մանկապարտեզներին անդրադառնալով՝ նա նշեց, որ այստեղ էլ շատ ռիսկային է մանկավարժական կողմը։
Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանի կարծիքով՝ մանկապարտեզների հետ կապված այն ինչ այսօր անում է քաղաքապետարանը, ոչ մի օրենքի չի ենթարկվում. «Մարդիկ իրենց երեխաներին հերթագրում են ու տարիներ շարունակ սպասում, երբեմն այնքան երկար են սպասում, որ երեխան արդեն դպրոց գնալու տարիքին է հասնում: Նախակրթական տարիքը սկսվում է 0-3 տարեկանից, բայց այսօր մեր մանկապարտեզները սկսում են երեխաներին հերթագրել 3 տարեկանից»:
Բախշյանի խոսքով՝ քաղաքապետարանը մանկապարտեզների հետ կապված փոփոխություններն ապօրինի է կատարում և ծնողներին փաստի առաջ կանգնեցնում։
Հարակից հրապարակումներ`
- «Նա միշտ գալիս է, ու իր անցած, արած գործը կասկածի տակ դնում». Բախշյան
- Բախշյանը մանկապարտեզներում երեխաների հերթագրման և ընդունելության գործընթացում անօրինականություններ է նկատել
- Քաղաքապետարան. Մանկապարտեզներում ընդունելության դադարեցում չկա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան