«Նա միշտ գալիս է, ու իր անցած, արած գործը կասկածի տակ դնում». Բախշյան
«Ներկա կրթական համակարգում բավական բուռն իրավիճակ է, մեկը մյուս հետևից ծրագրերի մասին է խոսք գնում, նախորդ տարվա ծրագրերն էլ դրվում են հարցականի տակ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը:
Նա օրինակ բերեց դպրոցների կառավարման, ֆինանսավորման համակարգերը, որոնք, գտնում են, որ այսօր չեն աշխատում և փորձում են փոխել:
«Դպրոցական ծրագրերի ծանրաբեռնվածությունից են խոսում: Երբ 2008-ին որոշեցին անցնել 11-ամյա կրթության, պատճառը Բոլոնիայի գործընթացը չէր, այլև դպրոցական ծրագրերի բաշխումը, ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար: Սակայն դրան զուգահեռ նոր առարկաներ մտցրեցին, հիմա էլ ուզում են 12-րդ դասարանը բեռնաթափել: Ստացվում է, վերցնում ենք ինչ-որ մի գաղափար, որը շատ դուր է գալիս, վարկային ֆինանսավորմամբ, առանց հանրային քննարկման, ներդնում են, հետո գումարը վերջանում է, ասում են ծրագիրը չաշխատեց»,- մանրամասնեց փորձագետը:
Նրա խոսքով՝ պետք է բարեփոխումներրը լավ նախապատրաստել, դնել հանրային քննարկման և ամենակարևորը հասկանալ, դրա տակ ֆինանսավորում լինելու՞ է, թե՞ չէ. «Այսպիսի մի բան է ստացվում՝ ներկրում ենք «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, հետո «Զապորոժեցի» փողերով ուզում ենք այդ «Մերսեդեսը» պահել»:
Հանդիպմանը ներկա կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բաշխյանն էլ նշեց, որ Խաչատրյանի ասաց բարեփոխումների լավան սկսվեց 98 թվականից՝ Լևոն Մկրտչյանի օրոք. «Շատ եմ սևեռվում այս անուն ազգանվան վրա, բայց հնարավոր չի չսևեռվել, նա միշտ գալիս է, ու իր անցած, արած գործը կասկածի տակ դնում: Մեր երկրում օրենքը չի գործում, օրինակ ուսուցիչների վերապատրաստման գործընթացում, այսքան տարիների ընթացքում չի եղել մեկ անգամ, որ կասեցվի որևէ ուսուցչի գործունեությունը: Չի գործում ուսուցչի աշխատատեղի մրցույթը»:
Օպտիմալացմանն անդրադառնալով՝ բանախոսները միաձայն նշեցին, որ դրանով պետք է կասեցնեն այն ուսուցչի աշխատանքը, որի գործունեությունը չի համապատասխանում կրթական որակին:
«Տարիքը կապ չունի, ուսուցիչը կարող է լավը լինել և 25, և 60 տարեկանում»,- ասաց Բախշյանը:
Հարակից հրապարակումներ`
- Այսօր խոսում են տարիներ առաջ վարկային միջոցների հաշվին իրականացրած փոփոխությունների ձախողման մասին. կրթության փորձագետ
- 12-ամյա պարտադիր կրթության դեպքում շատերը ձևի համար են դպրոց գնալ-գալու. Սերոբ Խաչատրյան
- Մեր բարեփոխումները մնում են օդի մեջ կամ հասնում դասարան աղճատված. Կրթության ոլորտի փորձագետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին