Արտակ Զաքարյան. Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրն արդեն իսկ լավ արդյունքներ է ցույց տալիս
«Ի տարբերություն Ադրբեջանի, մեր ռազմաարդյունաբերական համալիրն ավելի անկախ է»,-լրագրողների հետ զրույցում ասասց պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը:
Նա այսօր մասնակցում էր Երևանում անցկացվող «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» թեմայով խորհրդաժողովին:
Պաշտպանության փոխնախարարի գնահատմամբ, Ադրբեջանի ռազամաարդյունաբերական համալիրը մեծ կախվածություն ունի:
«Թեկուզ ծավալներով ավելի հնչեղ է, բայց դա ոչինչ չի նշանակում»,-ասաց նա:
Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրը վերագործարկվել է նախկին ավանդույթների հիման վրա:
«Արդեն իսկ կարողանում է լավ արդյունքներ ցուցաբերել: Արտադրանքի մի քանի տեսակներ շատ ակտիվորեն զինված ուժերում կիրառվում են՝ հատկապես առաջնագծում»,-ասաց փոխնախարարը՝ ավելացնելով, որ այսօր երկրի ղեկավարության կողմից մեծ ուշադրություն է դարձվում ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը:
Հարակից հրապարակումներ`
- Արտակ Զաքարյան. Հայաստանի Զինված ուժերը պաշտոնապես չեն ասել, որ մասնակցելու են
- Միջազգային հանրությանն ուղղված հայկական կողմի կոչերը մեծամասամբ մնացել են անպատասխան. պաշտպանության փոխնախարար
- Պաշտպանության փոխնախարար. Մի միջոցառմանը չմասնակցելը կամ մասնակցելն արտառոց չպետք է դիտարկել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին