Թրամփը չի բացառել Հյուսիսային Կորեային հարվածելու հավանականությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Հյուսիսային Կորեային հարվածելու հնարավորությունը՝ Փհենյանի վերջին միջուկային փորձարկումից հետո:
«Տեսնենք»,- ասել է Թրամփը պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք ԱՄՆ ծրագրում է հարված հասցնել Հյուսիսային Կորեային:
Ռիա նովոստիի հաղորդմամբ, նրա պատասխանը հրապարակել է Սպիտակ տունը:
Ավելի վաղ Թրամփը Փհենյանի գործողությունները թշնամական ու վտանգավոր է համարել ԱՄՆ-ի համար: ԱՄՆ նախագահը ԿԺԴՀ-ին նաև անվանել էր անկառավարելի երկիր, որը սպառնալիք ու բեռ է դարձել Չինաստանի համար: Կիրակի Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ Կիմ Չեն Ինի հրամանով հաջողությամբ փորձարկվել է միջուկային մարտագլխիկը, որը նախատեսված է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին