Մեսսին Բարսելոնայի հետ չի երկարաձգում պայմանագիրը
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին չի շտապում երկարաձգել պայմանագիրը կատալոնական ակումբի հետ: Championat-ի հաղորդմամբ, չնայած նրան, որ ղեկավարությունը բազմաթիվ անգամ հայտարարել է այն շուտով երկարաձգելու մասին, սակայն դա այդպես էլ տեղի չի ունեցել:
Օգոստոսին Լիոնել Մեսսին հետաձգել է պայմանագրի երկարաձգումը՝ ցանկանալով տեսնել, թե ինչպիսի տեսք կունենա թիմը նոր մրցաշրջանում: Այժմ նրան խանգարում է նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն:
AS-ը հաղորդում է, որ Լիոնել Մեսսին չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը քանի ընթանում է նախագահի դեմ ստորագրահավաքը: 30-ամյա արգենտինացին չի ցանկանում լինել այդ գործընթացի մասը։
«Բարսելոնայի» հետ Մեսսի պայմանագիրը գործում է մինչև 2018-ի ամառը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան