Ռաքքայի Հին քաղաքն ամբողջությամբ ազատագրված է
«Սիրիական դեմոկրատական ուժ»-ը ԱՄՆ զորքերի աջակցությամբ ավարտել է Սիրիայում Ռաքքայի հին քաղաքի ազատագրումը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ԻՊ-ի դեմ պայքարի հարցերով ԱՄՆ ներկայացուցիչ Բրետ Մակգերկը:
«Եվս մեկ կարևոր էտապ: «Սիրիական դեմոկրատական ուժ»-ը վերջին 48 ժամում ավարտել է Ռաքքայի հին քաղաքի ազատագրումը և տարհանել հազարավոր խաղաղ բնակիչների»,- գրել է նա իր Թվիթերի էջում:
Ռաքքան ԻՊ վերահսկողության տակ է գտնվում 2013 թվականից, քաղաքը համարվում էր ահաբեկիչների ոչ պաշտոնական մայրաքաղաքը: 2016 թ. ԱՄՆ գլխավորությամբ կոալիցիան սկսել է քաղաքի ազատագրման օպերացիան, արդեն մի քանի ամիս է մարտեր են մղվում:
Հարակից հրապարակումներ`
- Ռաքքայում օդային հարվածների հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել
- Սիրիայի բանակը Ռաքքայից բնակիչներին դուրս է բերում մարդասիրական չորս միջանցքներով
- Սիրիայի բանակը Ռաքքայի մոտ գազա և նավթահանքեր է հետ վերցրել
- Սիրիական բանակը Ռաքքայի հարավում ազատագրել է ավելի քան 20 բնակավայր
- Ռաքքայում ավիահարվածի հետևանքով 43 մարդ է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին