Լևոն Արոնյանը հաղթահարել է առաջին շրջանը
Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում նախօրեին կայացել է 1/64 եզրափակչի երկրորդ պարտիաները: Լևոն Արոնյանը կրկին հաղթել է Դանիել Կաուդերիին (ՀԱՀ) և անցել 1/32 եզրափակիչ:
ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, Հրանտ Մելքումյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի է խաղացել, համապատասխանաբար, Բորիս Գրաչովի (ՌԴ) և Մաքսիմ Ռոդշտեյնի (Իսրայել) հետ: Այս խաղերում հաշիվը հավասար է՝ 1:1:
ԱՄՆ-ն ներկայացող գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը միավորը բաժանել է Անտոն Կովալյովի հետ (Կանադա): Առաջին պարտիայում Հակոբյանը պարտվել էր: Արդյունքում նրա մրցակիցն անցնում է առաջ:
Մրցակարգի համաձայն, այսօր այն խաղերում, որտեղ երկու պարտիաների արդյունքում հաղթողը չի որոշվել, կկայանա թայ-բրեյք (կարճեցված ժամանակով պարտիաներ):
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Արոնյանը հաղթանակով է մեկնարկել Թբիլիսիում
- ՖԻԴԵ. Ուժեղագույն շախմատիստների թվում Արոնյանը չորրորդն է