Հայկական ազգային օպերան, բալետը կարելի է ցուցադրել դրսում, երբ լինեն իդեալական վիճակում. Կ.Օրբելյան
«Հայկական օպերային, բալետային ներկայացումները կարելի է ցուցադրել Հայաստանից դուրս, երբ լինեն իդեալական վիճակում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք թատրոնը չի ծրագրում հայկական ազգային օպերային, բալետային ներկայացումները ցուցադրել դրսում:
Կ. Օրբելյանն օրինակի համար նշեց, որ խորհուրդ չի տա Ա.Տիգրանյանի «Անուշ» օպերան այսօրվա բեմադրությամբ ներկայացնել դրսում:
««Անուշ», «Դավիթ Բեկ», «Ալմաստ», ...Պետք է նոր բեմադրություններ անենք, վերստեղծենք այն լավը, ինչ նախկինում արված ներկայացումներում կային, ավելացնել նոր բաներ»,- հավելեց նա:
Խոսելով ֆրանսահայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Լա Բոհեմ» մեկ գործողությամբ բալետային ներկայացումը այլ երկրներում ներկայացնելու մասին, Կ.Օրբելյանը տեղեկացրեց, որ բեմադրության սցենարի հեղինակ և բեմադրող խորեոգրաֆ Ռուդոլֆ Խառատյանն այժմ բանակցություններ է վարում: Նա նաև նշեց, որ թատրոնի գեղարվեստական խուրհուրդը, նախարարությունն արդեն հավանության են տվել, Ռ. Խառատյանը ստեղծելու է նաև ֆրանսիացի երաժիշտ, կոմպոզիտոր, գործիքավորող, դաշնակահար, ՀՀ Պատվո շքանշանի ասպետ, Միշել Լեգրանի երաժշտության հիման վրա բալետային ներկայացում:
«Ազնավուր-Լեգրան, շատ լավ զույգ է: Ինձ թվում է շատ հետաքրքիր կլինի ոչ միայն հայերի, այլ այդ կոմպոզիտորների միլիոնավոր երկրպագուներին, ովքեր մեծ բավականություն կստանան»,- ասաց Կ. Օրբելյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան