«Հայաստանը խաղաղության խաչմերուկում»
Սեպտեմբերի 8-ին կբացվի «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» միջազգային ֆոլկլորային վեցերորդ փառատոնը: Փառատոնի նպատակը ժողովրդական մշակույթի պահպանումն ու հանրահռչակումն է, միջազգային մշակութային երկխոսությունը խթանելը:
Մշակույթի նախարարության տեղեկացամամբ, ելույթներով հանդես կգան բազմազգ ֆոլկ խմբեր և անհատ կատարողներ Իսրայելից, այդ թվում՝ «Քուատրոտուկան» և «Սոլովեյ» վոկալ գործիքային և «Մալտիկալչր» պարային խմբերը, ինչպես նաև «Շալոմ և Նատի» գործիքային դուետը:
Հայաստանից կմասնակցեն «Տոնացույց», «Մասունք», «Նուբար», «Սասունիկ», «Կարոտ» ավանդական երգի ու պարի խմբերը և ժողովրդական նվագարանների «Նարեկացի» խումբը:
Համերգներներից բացի կկազմակերպվեն երթեր, ցուցահանդեսներ:
Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին Բյուրականի արվեստի ակադեմիայում։
Փառատոնի կազմակերպիչն է «Ավանդական տոների վերածնունդ» հասարակական կազմակերպությունը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 13-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում