Հայկական ալկոհոլային խմիչքները մեծ ծավալներով չինական շուկա մտնելու հայտ են ներկայացնում
Հայաստանի զարգացման ու Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամները միջազգային շուկաներում համատեղ կխթանեն տեղական արտադրության գինիների ու կոնյակի ճանաչելիությունը։ Այս մասին այսօր համատեղ գործունեության պայմանագիր է ստորագրվել երկու հիմնադրամների ղեկավարների՝ Արմեն Ավակ Ավակյանի և Զարուհի Մուրադյանի միջև։
Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայության հաղորդմամբ, որպես առաջին գործնական քայլ, երկու հիմնադրամները միասին կազմակերպում են հայկական արտադրողների մասնակցությունը նոյեմբերի 14-16-ը Չինաստանի Շանհայ քաղաքում «Prօwine China 2017» ցուցահանդեսին։ «Prօwine China»-ն այս ոլորտի միջազգային խոշորագույն ցուցահանդեսներից է, որին այս տարի մասնակցում է 650 ընկերություն 37 երկրից, սպասվում է 12 000-ից ավելի ներկրողների, դիստրիբյուտորների ու մեծածախ գնորդների այցելություն։
«Prօwine China 2017»-ին միասնական տաղավարով Հայաստանի ալկոհոլային խմիչքների ոլորտը ներկայացնում է գինու, կոնյակի ու սպիրտային խմիչքների 15 արտադրող։ Հայկական ընկերությունների մասնակցությունը համաֆինանսավորվում է պետական աջակցության շրջանակում։
Գինու նախորդ միջազգային ցուցահանդեսների ընթացքում ՀԶՀ աջակցությամբ ձեռք բերված պայմանագրերով հայկական խմիչքներն արդեն արտահանվում են Նիդերլանդներ, Բելգիա, Անգլիա, Գերմանիա և այլ երկրներ։ Իսկ անցած տարի ՀԽԳՀ աջակցությամբ միջազգային հեղինակավոր «MUNDUS VINI 20th Grand International Wine Awards» մրցանակաբաշխությանը հայկական գինեգործական ընկերությունների կողմից ներկայացված արտադրանքն արժանացել է 10 ոսկե և 13 արծաթե մեդալի և արտահանման նոր շուկաներ գտել:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա