Մոսկվայի պետական համալսարանը բուհերի գլոբալ վարկանիշում անկում է գրանցել
Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանը բրիտանական Times Higher Education (THE) ամսագրի նոր վարկանիշային ցուցակում 6 հորիզոնական է կորցրել, սակայն հինգ ցուցանիշներից երեքով մուտք է գործել թոփ 100-յակ։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը։
Կրթական գործունեության գնահատականով Մոսկվայի պետական համալսարանն աշխարհում զբաղեցրել է 26-րդ տեղը։ Սա ռուսական միակ բուհն է, որը մուտք է գործել աշխարհի լավագույն բուհերի 200-յակ՝ չնայած սրան, որ 188-րդ հորիզոնականից հայտնվել է 194-րդ հորիզոնականում։
Վարկանիշային ցուցակում այս տարի առաջատար է Օքսֆորդի համալսարանը։ Նրան հաջորդում են Քեմբրիջի համալսարանը, Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտը, Սթենֆորդի համալսարանը։ Լավագույն հնգյակը եզրափակում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները