«Աշակերտները դասադուլ են անում, արդեն սպառել եմ իմ բոլոր հնարավորությունները». Փյունիկի դպրոցի տնօրեն
Կոտայքի մարզի Փյունիկ գյուղի միջնակարգ դպրոցում ուսումնական տարին սկսվել է աշակերտների դասադուլով։ Արդեն երրորդ օրն է աշակերտները դպրոց չեն գնում, պատճառը հարևան Արտավազդ գյուղի դպրոցին միանալու որոշումն է։
Իրավիճակի մասին Panorama.am-ի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց Փյունիկի միջնակարգ դպրոցի տնօրեն Գագիկ Մարաբյանը։
«Սեպտեմբերի 1-ից սկսած ոչ մի աշակերտ դպրոց չի եկել։ Ծնողներն են աշակերտներին արգելում դպրոց հաճախել, նրանք ոչ մի կերպ չեն ցանկանում միանալ Արտավազդ գյուղի դպրոցին։ Օգոստոսի 24-ին դպրոցների միավորման մասին կառավարության ընդունած որոշումից հետո մենք խոսել ենք ծնողների հետ, խնդրել ենք, ներկայացրել ենք իրավիճակը, բայց վիրավորանքից բացի՝ ոչինչ չենք ստացել։ Այսօր էլ ոչինչ չենք կարողանում անել, իրավիճակի հետ կապված, ոչ մի ծնող չի ներկայանում ու չի ցանկանում խոսել մեզ հետ»,- նշեց տնօրենը։
Մարաբյանը նշեց, որ աշակերտները դեռ երկու ամիս պետք է այցելեն Փյունիկի դպրոց, այնուհետև նոյեմբերի 1-ից նոր սկսեին հաճախել Արտավազդ գյուղի դպրոց։
Նա ասաց, որ դպրոցների միջև հեռավորությունը շուրջ 2,5-3 կմ է և իրենց տեղեկացրել են, որ աշակերտների տեխափոխության համար պետք է տրանսպորտ տրամադրվի։
«Չեմ կարող պատասխանել, թե հետագան ինչպես կլինի, արդեն սպառել եմ իմ բոլոր հնարավորությունները, ծնողների համոզել չի լինում։ Մարզպետարանից ներկայացուցիչներ եկել են, բայց առայժմ ոչինչ պարզ չի, ես գնում եմ դպրոց, ուսուցիչները գալիս են, բայց դասապրոցես չի լինում։ Հարցը կարգավորելու ուրիշ միջոցներ չունենք»,- ասաց մեր զրուցակիցը։
Գագիկ Մարաբյանը տեղեկացրեց, որ այս պահին դպրոցն ընհանուր թվով 41 աշակերտ ունի, իսկ առաջին դասարան այս տարի պիտի հաճախի 8 աշակերտ։
Ինչ վերաբերում է հարցին, թե հաստիքային ինչ կրճատումներ կլինեն, Գագիկ Մարաբյանը պատասխանեց. «Ես ծանուցումը ստացել եմ, հոկտեմբերի 30-ից աշխատանքից կազատվեմ ու իմ հետագա ճակատագիրը կլինի իմ ձեռքերում։ Ուսուցիչների թվում որևէ կրճատում չի եղել, դպրոցում 12 ուսուցիչ ունենք, այս երկու ամսվա ընթացքում բոլորը սահմանված կարգով իրենց աշխատանքին են, հետագան դեռ պարզ չի ինչ կլինի»։
Հարակից հրապարակումներ`
- «Նա միշտ գալիս է, ու իր անցած, արած գործը կասկածի տակ դնում». Բախշյան
- Այսօր խոսում են տարիներ առաջ վարկային միջոցների հաշվին իրականացրած փոփոխությունների ձախողման մասին. կրթության փորձագետ
- «Մանկավարժների խնդիր չունենք, մի քանի տասնյակի հարց է, կտեղավորվեն իրենք». Լևոն Մկրտչյան
- Նոր ուստարում ընդհանուր առմամբ կմիավորվի շուրջ 14 դպրոց. Լևոն Մկրտչյան
- Օպտիմալացման գերխնդիրը ոչ միայն ծախսերի արդյունավետ կառավարումն է, այլ որակյալ կրթության ապահովումը. վարչապետ
- Մեր բարեփոխումները մնում են օդի մեջ կամ հասնում դասարան աղճատված. Կրթության ոլորտի փորձագետ
- Ձախողման օպտիմալացում` դպրոցներ
- Դպրոցների օպտիմալացման հետևանքով հնարավոր են բողոքի ակցիաներ. Հրապարակ
- Մասնագետները՝ դպրոցների օպտիմալացման հետևանքների մասին
- «Գյուղը պահողը դպրոցն է». մտավորականներն օպտիմալացման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին