Ֆիլադելֆիայում կինն ավտոմեքենայով մխրճվել Է մարդկանց բազմության մեջ
Ֆիլադելֆիայում ութ մարդ է տուժել այն բանից հետո, երբ կինն ավտոմեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ։ «Ռիա նովոստի»-ին՝ Associated Press-ին հղում անելով գրում է, որ կնոջը մեղադրանքներ են առաջադրվել անսթափ վիճակում մեքենա վարելու համար:
Կինը ոստիկանությանը հայտնել է, որ խափանվել են ավտոմեքենայի արգելակները: Նա պատահարի վայրում է:
Ոստիկանությունը հայտարարել է, որ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց վնասվածքները կյանքի համար սպառնալիք չեն ներկայացնում: Իրավապահ մարմինները միջադեպի հետաքննություն են անցկացնում։
A woman attempting to get around a Labor Day block party in Philadelphia hit 8 people with her car: police https://t.co/soEJvjbDiF pic.twitter.com/VjzHEKtfuP
— NBC10 Philadelphia (@NBCPhiladelphia) September 5, 2017