Վրացի հոգևորականը դատապարտվեց ինը տարվա ազատազրկման
Թբիլիսիի քաղաքային դատարանը հոգևորական Գեորգի Մամալաձեին մեղավոր է ճանաչել սպանության փորձի մեջ և դատապարտել 9 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայն»-ը: Հոգևորականը դատական նիստին ներկա չի եղել:
Վրացի հոգևորականը մեղադրվում է Վրաց պատրիարքի քարտուղար Շորեն Տետրուաշվիլիի սպանության փորձի համար։ Քննության տվյալներով, նա փորձել է պատրիարքի քարտուղարին թունավորել ցիանիդով:
Հոգևորականին ձերբակալել էին այս տարվա փետրվարին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում: Դատախազության տվյալներով, նա մեկնում էր Գերմանիա, որտեղ պետք է վիրահատության ենթարկվեր Իլյա Երկրորդը: Պատրիարքին ուղկցողների թվում է եղել քարտուղարը: Քննիչների վարկածով՝ հենց նրան է Մամալաձեն պատրաստվել թունավորել, որպեսզի ապահովի իր առաջընթացը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը