Հովիտ գյուղում մարդիկ բրուցելոզով են վարակվել
Շիրակի մարզի Հովիտ գյուղում վերջին 1-1.5 տարվա ընթացքում մոտ 20 բնակիչ հիվանդացել է բրուցելյոզով: Գյուղապետ Ավետիք Սերոպյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ վերջին հիվանդն արդեն դուրս գրվել հիվանդանոցից: Գյուղում հույս ունեն, որ առաջիկայում հիվանդությունը կվերանա:
«Մի շաբաթ առաջ մոտ 350 խոշոր եղջարավոր անասուններից նմուշառում է իրականացվել: Պատասխանները եկել են, չորսի մոտ է հայտնաբերվել հիվանդությունը, դրանք մորթվել են»,-ասաց գյուղապետը:
Նա հանգստացնում է, էդ չորս հատը բոլոր համայնքներում էլ կա:
Հիմա մանր եղջերավոր անասուններից են արյուն վերցնում, մի շաբաթից էլ նրանց վիճակի մասին եզրակացությունները պարզ կլինեն: Գյուղացիներն ընդհանուր առմամբ մոտ 1200 ոչխար, գառ ու այծ ունեն:
Համայնքապետի խոսքով, հարակից գյուղերում էլ հիվանդությունը կա, վարակի աղբյուր նա համարում է անասունի մորթ անողներին:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած թվերը համադրելիս, տեսնում ենք, որ բրուցելոզով հիվանդների թիվն այս տարվա յոթ ամիսներին ավելացել է:
Եթե 2016-ի հունվար-հուլիսին գրանցվել է բրուցելյոզով հիվանդանալու 36 դեպք, որից 33-ը գյուղական համայնքներում, ապա այս տարվա յոթ ամսիներին գրանցվել է 46 դեպք, որից 42-ը՝ գյուղերում:
Հարակից հրապարակումներ`
- Շիրակի մարզում բրուցելոզով հիվանդ անասունի միսը վաճառվում է. ՀԺ
- Շիրակի մարզում բրուցելյոզի 31 դեպք է հայտնաբերվել. «Հրապարակ»
- Բրուցելոզի դեմ պայքարը համալիր մոտեցում է պահանջում. Անասնաբուժական տեսչության պետ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա