Փաստաբանների պալատի նախագահը գործադուլին միանալու մտադրություն չունի
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը չի պատրաստվում միանալ սեպտեմբերի 13-ին հայտարարված գործադուլին:
«Միանալու մտադրություն չունեմ, կարծում եմ, որ կարելի էր ավելի լավ կազմակերպել»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ ավելի քան 170 փաստաբան պատրաստվում է սեպտեմբերի 13-ին գործադուլ անել՝ հրաժարվելով մասնակցել այդ օրը նշանակված դատական նիստերին:
Նրանք բողոքում են քրեակատարողական հիմնարկներում, դատարաններում դատական կարգադրիչների կողմից փաստաբանների զննություններից ու խուզարկություններից՝ դրանք որակելով ապօրինի:
«Այս ծայրահեղ քայլին գնալուց առաջ մենք պետք է ասենք, որ քայլեր ենք ձեռնարկել հաջողության չենք հասել: Եթե սխալ զննություն են իրականացրել, չեն պահել օրենքը, ապա պետք է լինեն բողոքներ: Ասեն, մենք արել ենք այս քայլերը, բայց հաջողության չենք հասել: Բացի այդ հայտարարությունը հասցեատեր չունի»,-ասաց նա:
Զոհրաբյանն ասաց, հարգում է փաստաբանների որոշումը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Բողոքի ակցիային միացել է 170 փաստաբան
- ՄԻՊ-ը իրավական դիրքորոշում է ներկայացրել փաստաբանի մասնագիտական գործունեության երաշխիքների վերաբերյալ
- Գործադուլի միջոցով փորձում ենք պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա. Փաստաբան
- Դատական դեպարտամենտ. Փաստաբանի կամ փաստաբանի իրերի զննություն չի իրականացվելու
- Գործադուլի հայտարարությանը միացել է 138 փաստաբան
- ՓՊ խորհուրդը փաստաբաններին զննության ենթարկելու դեպքերի վերաբերյալ կայացրել է որոշում