Մշակույթի գործիչները դժգոհ են Արմեն Ամիրյանից. «Իրատես»
«Իրատես»-ում կարդում ենք. «Վերջին շրջանում մեծացել է մշակույթի ներկայացուցիչների դժգոհությունը ոլորտի պատասխանատուից։ Նախարար Արմեն Ամիրյանի բարեփոխումները միշտ չէ, որ դրական արձագանք են ունենում մշակույթի ներկայացուցիչների շրջանում։ Ավելին շատերը վրդովմունք են հայտնում, թե նախարարը մատների արանքով է նայում որոշ հարցերի, կայացվում են որոշումներ առանց բազմակողմանի քննարկումների։
Այսպես. Տևական ժամանակ ձգձգվում էր թանգարանների մասին օրենքի ընդունումը։ Այն արդեն ԱԺ-ում է։ Օրենքով թանգարանների ղեկավարումն անցնում է խորհուրդներին։ Այս օրենքի հանդեպ թանգարանների աշխատողները որոշակի վերապահումներ ունեն, մինչդեռ նախարարությունը նրանց հետ քննարկումներ անգամ չի անցկացրել մինչ օրենքը խորհրդարան ներկայացնելը։ Ի դեպ, արվեստի գործիչները նշում են, որ նախարարից լուրջ վերափոխումներ էին ակնկալում, մինչդեռ վերջինս շարունակում է նախորդի աշխատաոճը՝ չնչին տարբերությամբ»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները