Սա հերթական փորձն է ճշտելու կողմերի մոտ առկա մոտեցումները. Քաղաքագետ
«Խոսակցությունները, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի զորավարժությունների մասնակցությունից հրաժարվել է ռուսական կողմի ճնշումների ներքո, ընդամենը կարծիք են: Խնդիրը կայանում է նրանում՝ արդյոք ունենք այս պնդումները հաստատող փաստարկներ: Մասնավոր կարծիք են նաև այն խոսակցությունները, որ Հայաստանը Վրաստանում կայանալիք զորավարժություններին չի մասնակցել, քանի որ դրանց մասնակցում էր Ադրբեջանը»,-լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը՝ հիշեցնելով, որ Պաշտպանության նախարարությունը թեմայի շուրջ հանդես է եկել պաշտոնական պարզաբանմամբ:
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ առաջիկայում կայանալիք հանդիպմանը՝ բանախոսը նկատեց՝ սա հերթական փորձն է ճշտելու կողմերի մոտ առկա մոտեցումները: Ավելին, ակնկալել, որ այդ հանդիպումից հետո Արցախյան հակամարտության կարգավորման տեսանկյունից լուրջ առաջընթաց կգրանցվի, ճիշտ չի լինի:
«Լուծման որոնումը շարունակվում է երկու տասնամյակից ավելի: Ինչպես հայտնի է, երկու կողմերին բավարարող լուծում առայժմ չի գտնվել: Իսկ նվազագույնը, ինչին ձգտում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, եղած պայմանավորվածությունները կյանքի կոչելն է»,- ասաց քաղաքագետը:
Բանախոսն ընդգծեց, որ երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը հասցեական կերպով չի արձագանքում ադրբեջանական կողմի սադրանքներին և դիտորդական առաքելության իրականացման պահին արձակած կրակոցներին, միայն խրախուսում է ագրեսորին:
Հարակից հրապարակումներ`
- Զորավարժությունների մասնակցությունից վերջին պահին հրաժարվելու վերաբերյալ շրջանառվող շահարկումներն անտեղի են. ՊՆ
- ՊՆ խոսնակը չի մեկնաբանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին չմասնակցելու որոշումը
- Նալբանդյան-Մամեդյարով հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու Նյու Յորքում՝ սեպտեմբերի երկրորդ կեսին. ՀՀ արտգործնախարար
- Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումն ավարտվել է, հաջորդը կլինի սեպտեմբերին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին