Մերձմոսկվայում դեռահասը կրակ է բացել դպրոցում
Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Իվանտեևկա քաղաքի դպրոցներից մեկում 15-ամյա աշակերտը կրակ է բացել դպրոցում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Դեռահասին ձերբակալել են:
Իվանտեևկայի հերթապահ ծառայությունից հայտնել են, որ հարձակման հետևանքով տուժել է չորս մարդ՝ ուսուցչուհին և երեք աշակերտ: Աշակերտները տուժել են պատուհանից դուրս թռնելու հետևանքով: Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում:
Նշվում է նաև, որ 15-ամյա դեռահասը ուսուցչուհուն հարվածել է մուրճիկով, այնուհետև կրակ բացել օդամղիչ ատրճանակից:
естественно, школа эвакуирована#Ивантеевка #стрельба pic.twitter.com/w8Z4SltzNF
— dmitriy blinnikov (@discojournalist) 5 сентября 2017 г.