Բյուրականի մերձակայքում բռկված հրդեհի տարածքում ամբողջ գիշեր տարվել են հրդեհաշիջման աշխատանքներ
ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մերձակայքում բռկված հրդեհի տարածքում ամբողջ գիշեր տարվել են հրդեհաշիջման աշխատանքներ, որոնցում ներգրավվել է 154 հրշեջ-փրկարար: ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, ժամը 06:20-ին ՀՀ ՊՆ ուղղաթիռով իրականացվել է օդային հետախուզություն, որի արդյունքում ճշտվել են հրդեհի օջախների վայրերը և դրանց զարգացման ուղիները:
Ուղղաթիռի օգնությամբ առավել վտանգավոր տեղամասեր իջեցվել են փրկարար-դեսանտայիններ, որոնց առջև խնդիր է դրված տեղայնացնել և մարել հրդեհի օջախները: Տարածքում առկա են գրունտային ճանապարհներ և անցուղիներ, որոնք նպաստում են հրդեհաշիջման աշխատանքներին: Հարակից բնակավայրերին վտանգ չի սպառնում:
Երեկ ժամը 23:00-ին դեպքի վայրում է գտնվում ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին, ժամը ԱԻՆ 15:26-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղին հարակից սարին՝ անտառում, հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալների համաձայն՝ մոտ 20 հա տարածքում այրվել է բուսածածկ և անտառածածկ տարածք:
Լուսանկարները և տեսանյութը՝ ԱԻՆ կայքից:
Հարակից հրապարակումներ`
- Վարք նախարարությունների – 1
- Հրդեհ է բռնկվել Բյուրական գյուղի հարակից սարում
- Խոսրովում կայծակից բռնկված հրդեհը հաջողվել է տեղայնացնել
- «Խուստուփ» արգելավայրում հանգցվել է 100 մ2 տարածք ընդգրկող նոր բռնկված հրդեհի օջախ
- Նախօրեին Խոսրովի անտառում մարվել է 75 ծխացող օջախ
- Խոսրովի արգելոցի տարածքը կապահովվի բջջային կապով և Wi-Fi-ով
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան