Արա Զոհրաբյան. Փաստաբանության մեջ ամենածանր մեղքը «դավաճանությունն է»
«Արամազդ Կիվիրյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվել է իր նախկին վստահորդի դիմումի հիման վրա»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Անդրադառնալավ փաստաբանների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթներին՝ Զոհրաբյանը մանրամասնեց, որ Կիվիրյանի վստահորդը ներկայացրել է, որ ինքն ունեցել է գույքային վեճ, փաստաբանը կնքել է հաշտության համաձայնություն, որի հիման վրա գույքի մի մասն անցել է քաղաքացուն: Այդ վեճից հետո Կիվիրյանին դիմել է բարեկամական կապեր ունեցող անձ, ով նույն քաղաքացու հետ նույն անշարժ գույքի վերաբերյալ վեճ է ունեցել: Կիվիրյանն էլ սկսել է ներկայացնել մյուսի շահերը՝ ընդդեմ նախորդ վստահորդի:
«Փաստաբանության մեջ ամենածանր մեղքը «դավաճանությունն է», դավաճանություն իր վստահորդի շահերին, եթե քաղաքացին քո նախկին վստահորդն է, իր մասին տեղեկություններ ունես, նա արդեն քո դեմ ավելի խոցելի է»,-ասաց Զոհրաբյանը:
Փաստաբանների պալատի նախագահը նշեց, որ ՓՊ խորհուրդը խնդրել է բացատրություն ներկայացնի, նիտերին էլ Կիվիրյանը չի մասնակցում:
«Տիգրան Աթանեսյանի դեպքում էլ խնդիր կար իր վստահորդի հետ»,-ասաց նա, ավելացնելով, որ վարույթի հարուցումից հետո է Աթանեսյանը դարձել ընդդիմախոս:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան