Մեգան Մարկլն առաջին անգամ հրապարակայնորեն խոսել է իր և արքայազն Հարրիի սիրավեպի մասին
Դերասանուհի Մեգան Մարկլը անկեղծ հարցազրույց է տվել Vanity Fair ամսագրին՝ խոսելով արքայազն Հարրիի հետ հարաբերությունների մասին: Ինչպես գրում է Գազետա.ռու-ն, «Suits» հեռուստասերիալի աստղը պատմել է, որ արքայազնի հետ հաճելի ժամանակ են անցկացնում:
«Մենք իսկապես երջանիկ ու սիրահար մարդիկ ենք», - ասել է 36-ամյա դերասանուհին:
Մեգան Մարկլը պատմել է, որ իրենց հարաբերությունների մասին ամբողջ աշխարհն իմացել է 2016 թ-ի վերջին, մինչդեռ արքայազն Հարրի հետ հանդիպել է դրանից ավելի քան 6 ամիս առաջ: Խոսակցություններն այն մասին, որ Մեծ Բրիտանիայի թագուհու թոռը հանդիպում է ամերիկացի դերասանուհու հետ, տարածվել են նախորդ տարվա հուլիսից:
Արքայազն Հարրիի ընկերուհին պատմել է, որ այս իրավիճակում կան դժվարություններ, երբեմն լինում են ավելի դժվար օրեր, քան մյուս օրերին: Սակայն, ըստ նրա, իր կողքին կան աջակիցներ, այդ թվում իր ընկերոջ աջակցությունն է վայելում:
Ինչ վերաբերում է իր և Հարրիի հարաբերություններին, Մեգանն ասել է, որ դրանք զարգանում են. «Մենք զույգ ենք: Մենք սիրահարված ենք: Ես վստահ եմ, որ կգա մի ժամանակ, երբ մենք պետք է առաջ շարժվենք, հայտնվենք մարդկանց առջև և պատմենք մեր մասին, բայց ես հույս ունեմ, որ մարդիկ կհասկանան՝ դա մեր ժամանակն է, դա մեզ համար է: Մենք երջանիկ ենք: Անձամբ ես սիրում եմ իմ գեղեցիկ սիրո պատմությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին