
Ուկրաինան Վրաստանից ստացել է Սաակաշվիլուն արտահանձնելու հարցում
Ուկրաինան Վրաստանից ստացել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիուն հետախուզման, կալանավորելու և արտահանձնելու հարցում։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտարարել Ուկրաինայի արդարադատության փոխնախարար Սերգեյ Պետուխովը:
Նրա խոսքով, իրենք Վրաստանի հարցումը փոխանցել են Ուկրաինայի գլխավոր դատախազությանը:
Պետուխովը նշել է, որ վրացական դատախազությունը երաշխավորել է Կիևին, որ Սաակաշվիլուն չեն հետապնդի քաղաքական նպատակներով և չեն հանձնի երրորդ պետությանը առանց Ուկրաինայի համաձայնություն:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին լքել էր Վրաստանի 2013 թվականին նոր նախագահի ընտրվելուց հետո: Վրաստանի դատախազությունը նրա նկատմամբ մի քանի քրեական գործ էր հարուցել: 2015 թվականին Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն նրան տրամադրել է Ուկրաինայի քաղաքացիություն, նշանակել Օսեդայի նահանգապետ: 2016 թ. նոյեմբերին Սաակաշվիլին հրաժարական է տվել նահանգապետի պաշտոնից՝ հայտարարելով, որ ուկրաինական իշխանությունները չեն ցանկանում պայքարել կոռուպցիայի դեմ: Հուլիսին Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն զրկել է նրան ուկրաինական քաղաքացիությունից:
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլիի փաստաբանը հայտարարել է, որ վերջինիս մուտքը Ուկրաինա արգելված չէ
- Սաակաշվիլիի եղբայրը լքել է Կիևի միգրացիոն ծառայության շենքը
- Սաակաշվիլին կանխատեսել է իր ճակատագիրը Կիև վերադառնալու դեպքում
- Սաակաշվիլին մտադիր է Ուկրաինա վերադառնալ սեպտեմբերի 10-ին
- Լեհ-ուկրաինական սահմանին փնտրում են Սաակաշվիլիին
- Սաակաշվիլին թրոլլինգ է անում Պորոշենկոյին՝ Թրամփի, Քերիի, Քլինթոնի հետ լուսանկարներով
- Ուկրաինացի սահմանապահները խոստացել են չթողնել Սաակաշվիլուն երկրի տարածք
- Ռադայում հայտնել են Սաակաշվիլուն Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին
- Վրաստանում Սաակաշվիլուն վերադառնալու դեպքում խոստացել են «հարմարավետ խուց»
- Վրաստանի դատախազությունը դիմել է Ուկրաինային՝ Սաակաշվիլուն հանձնելու խնդրանքով
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին