Սկորսեզեն բանակցում է Դի Կապրիոյի հետ
Warner Bros. ընկերությունը որոշել է Ջոկերի մասին նոր ֆիլմի գլխավոր դերում նկարահանվելու համար հրավիրել Լեոնարդո Դի Կապրիոյին: Օսկարակիր դերասանի հետ բանակցություններ է վարում ռեժիսոր Մարտին Սկորսեզեն, ով երեք անգամ նկարահանել է նրան իր ֆիլմերում:
Նյուզռու.քոմ-ը, հղում անելով The Hollywood Reporter-ին, գրել է, դեռ մի քանի օր առաջ էր հայտնի դարձել, որ Բեթմենի հակառակորդի ընտրությունը վստահվել է Սկորսեզեին: Նախագծում Դի Կապրիոյին ներգրավելու մասին լուրերը զայրացրել են Ջարեդ Լետոյին, ով խաղացել է Ջոկերի դերը «Ինքնասպանների ջոկատը» ֆիլմում: Նրան տեղեկացրել էին, որ նոր դերի համար ավելի երիտասարդ դերասան է պահանջվում:
Ֆիլմի ռեժիսորը Թոդ Ֆիլիպսն է: Նա աշխատում է սցենարի վրա Սկոտ Սիլվերի հետ: