Հայտնիներն աջակցում են «Հարվի» փոթորկից տուժածներին
Ամերիկացի տասնյակ հայտնի դերասաններ և երաժիշտներ կմասնակցեն "Hand in Hand" («Ձեռք ձեռքի տված») հեռուստամարաթոնին՝ ի աջակցություն «Հարվի» փոթորկից տուժածների։
«Հեռուստամարաթոնից եկամուտները կուղղորդվեն United Way, Habitat for humanity, Save the Children, Feeding Texas, Direct Relief կազմակերպություններին, ինչպես նաև փոթորկի հետևանքների հիմնադրամին…»,- «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ակցիայի պաշտոնական կայքի հայտարարության մեջ:
Հեռուստամարաթոնը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին E.T. ժամանակով ժամը 20:00-ին (Երևանի ժամանակով՝ 04:00-ին): Կմասնակցեն հոլիվուդյան հայտնի դերասաններ Ջորջ Քլունին, Ռոբերտ դե Նիրոն, Ջեյմի Ֆոքսը, Մեթյու Մակքոնահին, Ջուլյա Ռոբերթսը, Ադամ Սենդլերը, Բարբարա Սթրեյզանդը, ինչպես նաև Black Eyed Peas խումբը, կատարողներ Beyonce-ն, Ջասթին Բիբերը, Քելի Ռոուլանդը և շատ ուրիշներ: Ուղիղ հեռարձակում կտրվի Լոս Անջելեսից, Նյու Յորքից և Նեշվիլից:
Հարակից հրապարակումներ`
- Dell-ի հիմնադիրը 17 մլն դոլար է նվիրաբերել «Հարվի» փոթորկից Տեխասի վերականգնման համար
- Լեոնարդո Դի Կապրիոն մեկ միլիոն դոլար է փոխանցել «Հարվի» փոթորկից տուժածներին
- «Հարվի» փոթորկի հետևանքների վերացումն ԱՄՆ-ի վրա ռեկորդային գումար կնստի. Թրամփ
- Բեյոնսեն խոստացել է աջակցել «Հարվի» փոթորկից տուժած հարազատ Հյուսթոն քաղաքին
- Տեխասում «Հարվի» փոթորկի պատճառով 2 նավթապահեստարան է վնասվել
- Փոթորիկն ամբողջությամբ հեղեղել է Հյուսթոնը
- «Հարվի» հզոր փոթորիկը՝ Տիեզերքից
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները