Արայիկ Խանդոյանը հեռացվեց դատական նիստերի դահլիճից
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՊՊԾ գնդի գրավմանը մասնակցած խմբից 14 անդամների՝ Աշոտ Պետրոսյան, Արայիկ Խանդոյան, Արեգ Կյուրեղյան, Արմեն Բիլյան, Արմեն Լամբարյան, Գագիկ Եղիազարյան, Էդվարդ Գրիգորյան, Մխիթար Ավետիսյան, Պավել Մանուկյան, Սեդրակ Նազարյան, Սմբատ Բարսեղյան, Վարուժան Ավետիսյան, Կարո Եղնուկյան, Խաչատուր Գիչյան, գործով դատական նիստը:
Այն նախապես հայտարարված ժամից՝ 11:00-ից, ուշ սկսվեց: Մի քանի ամբաստանյալների պաշտպաններ չկարողացան մուտք գործել նիստերի դահլիճ, քանի որ հրաժարվեցին բացել և ցույց տալ պայուսակների պարունակությունը կարգադրիչներին: Նրանց թույլ չտվեցին մուտք գործել նիստերի դահլիճ:
Դատական նիստի հենց մեկնարկին դատական սանկցիա կիրառվեց ամբաստանյալներից Արայիկ Խանդոյանի նկատմամբ:
«Վերջին անգամ եմ նախազգուշացնում, եթե տեղից որևէ ռեպլիկ անեք, կկիրառեմ դատական սանկցիա՝ ավելի ծանր»,- հայտարարեց դատավոր Արտուշ Գաբրիելյանը:
Ա. Խանդոյանը շարունակեց խոսել:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ շարունակում եք խանգարել դատական նիստը, դատարանը ձեր նկատմամբ դատական սանկցիա է կիրառում՝ հեռացում նիստերի դահլիճից: Կարող եք հեռացնել»,- հայտարարեց դատավորը:
Ա. Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանն ասաց, որ իր պաշտպանյալը ջուր է ցանկանում, քանի որ առողջական խնդիրներ ունի:
«Խնդրում եմ իրավական հիմքերը նշելը, թե ի՞նչ հիմքով եք հեռացնում»,- հարցրեց փաստաբանը դատավորից:
«Դատական նիստը խանգարելու համար»,- նշեց դատավոր Ա. Գաբրիելյանը:
Այնուհետև, դատավորը հայտարարեց, որ նիստը 45 րոպեով ընդմիջվում է: Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ քննարկելու փաստաբանների զննության հետ կապված արձանագրությունները, ովքեր հրաժարվել էին բացել և ցուցադրել իրենց պայուսակների պարունակությունը կարգադրիչներին:
Հարակից հրապարակումներ`
- Միանշանակ է, որ այս գործը փակուղի եք մտցնում. ՊՊԾ գնդի գործով փաստաբանը՝ դատավորին
- Կմնամ դահլիճում, բայց պաշտպանություն չեմ իրականացնի. ՊՊԾ գնդի գործով հանրային պաշտպան
- Պարզվել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Հակոբ Մկրտչյանին ծանր մարմնական վնաս պատճառած անձի ինքնությունը
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատական սանկցիայի ենթարկվեց միանգամից 9 փաստաբան
- Պաշտպանները բացարկ հայտնեցին ՊՊԾ գրավման գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանին
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատավորը մերժեց պաշտպանների միջնորդությունը
- «Կկարոտենք ձեզ». ՊՊԾ գնդի գրավման գործով հաջորդ նիստը՝ օգոստոսի 23-ին
- Եթե մարդը մեկին համակրում է, նրա հանդեպ այլ ձև է վարվում. փաստաբանը՝ ՊՊԾ գնդի գործով դատավորին
- ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալը համաձայն չի հանրային պաշտպան ունենալ
- «Ամեն անգամ գալիս ենք այստեղ, որևէ գործողություն չենք կատարում». ՊՊԾ գնդի գործով դատավոր
- ՊՊԾ գնդի գործով փաստաբանները պահանջեցին իրենց պաշտպաններին բերել դատական նիստերի դահլիճ
- ՊՊԾ գնդի գործով պաշտպանները բոյկոտեցին դատական նիստը
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատավորն առաջարկեց գնալ արձակուրդ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին