Ռումինիայում մեկնարկել է շախմատի Եվրոպայի 2017 թ. պատանեկան առաջնությունը
Սեպտեմբերի 5-ին Ռումինիայի Մամայա քաղաքում մեկնարկել է շախմատի Եվրոպայի 2017թ. պատանեկան անհատական առաջնությունը, որին մասնակցում են 1150 շախմատիստներ Եվրոպայի 48 երկրներից:
Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են 36 պատանի շախմատիստներ, որոնց թվում են աշխարհի 2016թ. 16 տարեկանների չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը և Եվրոպայի 2016թ. 12 տարեկանների չեմպիոն Մամիկոն Ղարիբյանը:
Առաջնության հանդիսավոր բացման արարողությանը ողջունի խոսքով հանդես եկան Ռումինիայի Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սորին Յակոբանը, Ռումինիայի Օլիմպիական կոմիտեի նախագահ Միհայ Կովալիուն, Եվրոպայի Շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Թեոդորոս Ցորբացօղլուն:
Առաջնությունը կեզրափակվի սեպտեմբերի 15-ին: