Էրդողանը անբարո է որակել Թուրքիայի՝ ԵՄ մուտք գործելը դադարեցնելու շուրջ բանակցությունների դադարեցումը
Եվրոպացի քաղաքական գործիչները, որոնք հայտարարում են Թուրքիայի՝ ԵՄ մուտք գործելու շուրջ բանակցությունների դադարեցման անհրաժեշտության մասին, անբարո են գործում։ Այս մասին, «ՌԻԱ նովոստիի» փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։
Նախօրեին Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Քրիստոֆ Կաստաները հայտարարել էր , որ Թուրքիայում առկա քաղաքական ներկայիս իրավիճակը թույլ չի տալիս շարունակել այդ երկրի՝ ԵՄ մուտք գործելու շուրջ բանակցությունները։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն էլ նշել էր, որ ԵՄ-ն հոկտեմբերին կքննարկի Թուրքիայի՝ ԵՄ մուտք գործելու շուրջ բանակցությունների դադարեցման հարցը։
«Եվրոպացի քաղաքական գործիչների կողմից հակաթուրքական խաղաքարտի օգտագործումը մեզ շատ է անհանգստացնում։ Նրանք պառկում և արթնանում են Թուրքիայի և Էրդողանի մասին մտքերով։ Խոսել բանակցությունների դադարեցման մասին քաղաքական անբարոյականություն է»,- հայտարարել է Էրդողանը։
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիան վետո կկիրառի ԵՄ-Թուրքիա Մաքսային միության պայմանագրի ընդլայնման դեմ
- Եվրոպական խորհրդարանը կոչ արեց կասեցնել ԵՄ-Թուրքիա անդամակցության բանակցությունները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին