Հասարակություն 09:45 06/09/2017 Աշխարհում

Նոր վավերագրական ֆիլմը 1915 թ. ցեղասպանությունը կապում է ադրբեջանցիների կողմից հայերի վերջին սպանությունների հետ. Սասունյան

Հայոց ցեղասպանության մասին նոր վավերագրական ֆիլմը կցուցադրվի Միացյալ Նահանգների բազմաթիվ կինոթատրոններում, նաև «ըստ պահանջի» հասանելի կլինի 2017 թ. հոկտեմբերի 7-ի դրությամբ: Ի տարբերություն այս թեմայով նկարահանված մյուս ֆիլմերի, այն ավելի հարմար է մերօրյա օտար հանդիսատեսների համար: Փաստագրական ֆիլմը, որը կրում է «Ցեղասպանության ճարտարապետները» վերնագիրը և «Ժխտվող ցեղասպանությունը շարունակվող ցեղասպանություն է» ենթավերնագիրը, Օսմանյան կայսրության կողմից 1915 թ. հայերի զանգվածային ջարդերը կապում է Ադրբեջանի տարբեր քաղաքներում թուրքերի ցեղակիցների՝ ադրբեջանցիների կողմից հայերի ժամանակակից զանգվածային սպանությունների և արցախահայության կյանքին սպառնացող վտանգի հետ: 

Վավերագրական ֆիլմը նկարահանել են հոլիվուդյան երկու հեռուստաաստղեր Դին Քեյնը և Մոնթել Ուիլյամսը: Ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին հարցազրույցներ է անցկացնում աշխարհահռչակ անձանց և փորձագետների հետ, որոնցից մի քանիսի հետ առաջին անգամ, ինչպես օրինակ Ջուլիան Ասանժի («Վիկիլիքս»), Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) բացահայտող Սիբել Էդմոնդսի, հայտնի միջազգային իրավաբան Ջեֆրի Ռոբերթսոնի, Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին թուրք գիտնականներից մեկի՝ պրոֆ. Թաներ Աքչամի, Ցեղասպանությունների դիտորդական առաքելության նախագահ դոկտ. Գրեգորի Սթենթոնի, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Կովկասյան տարածաշրջանի փորձագետ Թոմ դը Վաալի, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի, կոնգրեսական Ադամ Շիֆի, Թուրքիայի Դիրարբեքիրի Սուր քաղաքի նախկին քուրդ քաղաքապետ Աբդուլահ Դեմիրբաշի, Նորին Սուրբ Օծություն Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Արցախի նախագահ Բակո Սահակյանի, Հայոց ցեղասպանության հարցերով փորձագետ Ուղուր Ունգորի, Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի, ինչպես նաև 1915 թ. Հայոց ցեղասպանությունը վերապրածների և Բաքվի ու Սումգայիթի ջարդերի ականատեսների (սկսած 1988 թ. և ավելի վաղ, 20-րդ դարում) և տողերիս հեղինակի հետ:

Հարցազրույցներն  անցկացվել են մի շարք երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում, Հայաստանի Հանրապետությունում, Արցախում, Ադրբեջանում, Թուրքիայում և Ռուսաստանում, որոնցից մի քանիսում նկարահանող խմբեր ուղարկելը կապված էր մեծ ծախսերի և ռիսկի հետ: Վավերագրական ֆիլմը նաև տարբեր ցեղասպանությունների ընդհանրություն է ստեղծել՝ Կամբոջայից մինչև Սուդան (Դարֆուր), Հոլոքոստ, Բոսնիայի և Ռուանդայի ցեղասպանություններ:

Ահա կարևոր հատվածներ որոշ ելույթներից, որոնք արվել են վավերագրողների հետ  հարցազրույցներում.

Ջուլիան Ասանժ. «Թուրքիան ամբողջ աշխարհում ագրեսիվ լոբբիստական դիվանագիտական ճանապարհով է գնացել, համոզելու համար, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ վկայակոչումներ չեն լինի, ներառյալ նույնիսկ հզոր պետություններում, ինչպիսին Միացյալ Նահանգներն է»:

Նախագահ Սերժ Սարգսյան. «Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարները ժամանակ առ ժամանակ հայտարարում են, որ իրենք մեկ ազգ են, սակայն ապրում են տարբեր պետություններում: Եվ, բնականաբար, նրանք որպես մեկ ազգ, միասնաբար քարոզում են ժխտողականության գաղափարախոսություն»:

Վավերագրական ֆիլմում թերևս ամենասկանդալային բացահայտումն արել է Սիբել Էդմոնդսը, որին հեռացրել էին ՀԴԲ-ի իր աշխատանքից՝ թուրքական սխեմաներում բարձրաստիճան ամերիկացի քաղաքական գործիչների անօրինական ներգրավման մասին իր ղեկավարներին  տեղեկացնելու համար. «Որպես արդարացում Միացյալ Նահանգների կառավարությունը օգտագործում էր հետևյալ արդարացուցիչ հանգամանքը՝ մենք դա անում ենք [Հայոց ցեղասպանության ժխտումը] նուրբ դիվանագիտական հարաբերությունների համար: Սա կեղծավորություն է, որին ես ականատես եմ լինում, հատկապես ներքին գիտակցումով, թե ինչ է տեղի ունենում Միացյալ Նահանգներում: Ամեն ինչ սկսվեց ճիշտ բան անելու փորձից և մենք պայքարեցինք քրեական գործողությունների դեմ, որոնք փողով գնում էին և չարաշահում և հակադարձում»:

Սիբել Էդմոնդսը պարզաբանելով, թե ինչու Ներկայացուցիչների պալատի խոսնակ Դենիս Հասթերթը տապալեց ցեղասպանության ճանաչման բանաձևը, ասաց, «Դա մի քայլ էր, որն իր գինն ուներ: Այս քվեարկությունն արգելափակելու համար նա կանխիկ գումար էր, կաշառք ստացել: Նա կաշառք էր վերցրել նաև սեքսուալ բնույթի ծառայությունների տեսքով Թուրքիա կատարած իր այցերի ընթացքում իջևանած հատուկ հյուրանոցում: Սեռական բնույթի ծառայություններ նրան պետք է մատուցեին անչափահաս տղաները: Այդ ծառայությունները նրան մատուցում էին նաև իր տանը, դա կաշառք էր, օտարերկրյա կաշառք, որը համարվում է դավաճանություն: Բայց սա չնչին մասն էր այն ամենի, ինչ ՀԴԲ-ն արդեն հավաքել էր: Չիկագոյում նա նաև անմիջականորեն ներգրավված է եղել տխրահռչակ թուրքական ցանցում, որը շատ մեծ տոկոսներ ուներ հերոինի հետ կապված գործունեությունից, գործողություններից և վաճառքից Միացյալ Նահանգներում, այդ թվում՝ կոնկրետ անձանցից ճամպրուկով կանխիկ գումարի ստացում նրա և իր աշխատակազմի ղեկավարի կողմից. նրանց վկայությունները ստուգվել են: Նրանց ոչ միայն գաղտնալսել էին, այլ նաև տեսանկարահանել: ՀԴԲ-ն իր տրամադրության տակ ունի ապացույցներ սկսած 1997 թվականից, որոնցով Դենիս Հասթերթը քրեականորեն մասնակից էր: Պետքարտուղարությունը շատ մարդկանց գիտի Կոնգրեսում, որոնց վերաբերյալ ես վկայություններ եմ տվել. նրանք տեղյակ են: Եվ ես ասացի. «Կտեսնեք, որ ամբողջ համակարգի ոչ հաշվետվողականություն, ծաղրանք կլինի»:

Վավերագրական ֆիլմում ցուցադրվում են նաև իրական կադրեր, որտեղ ադրբեջանցի զինվորները գլխատում են հայ զինվորներին ու քաղաքացիական անձանց և կտրում նրանց ականջները 2016 թ. ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի վրա կատարված հարձակման ժամանակ...

Վերջապես, վավերագրողները հարցնում են Կոնգրեսի մի քանի անդամների, որոնք հրաժարվում են պատասխանել՝ արդյոք համարում են, որ Հայոց ցեղասպանությունը իրականում եղել է, բացառությամբ կոնգրեսական Էդի Բերնիս Ջոնսոնից (դեմոկրատ, Տեխաս), որը կադրում երևում է ադրբեջանական էներգետիկ համաժողովում ելույթ ունենալիս, որտեղ նա պարծենում է. «Ես Ադրբեջանի աջակցության [կոնգրեսական] խմբի անդամ եմ, խանդավառ և աջակցող անդամ...»:

Այնուհետև վավերագրողները տեսախցիկի առաջ դիմում են կոնգրեսական Ջոնսոնին. «Դուք ժխտո՞ւմ եք, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել», նա անամոթաբար պատասխանում է. «Այո, ես ժխտում եմ»... Կոնգրեսի գործող անդամի համար խոշոր սկանդալ է նման կատեգորիկ ձևով ժխտելը, որը հազվադեպ է լինում Կոնգրեսի անդամների կողմից: Ամերիկայի ամբողջ հայ համայնքը և նրանց բարեկամները հաջորդ ընտրություններում պետք է աջակցեն այս կոնգրեսական տիկնոջ հակառակորդին, իսկ նրա շրջանի ընտրողները պետք է քվեարկեն Կոնգրեսից նրա հեռացման համար: Եթե այս ստոր ժխտողներից որևէ մեկը հեռացվի իր պաշտոնից, Կոնգրեսի մյուս անդամներն ավելի  զգույշ կլինեն, որպեսզի չժխտեն Հայոց ցեղասպանությունը: Մենք նրա հեռացումը պետք է օրինակ դարձնենք մյուսների համար...

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}