Քիմիաթերապիայի ժամանակ օգտագործվող լուծույթը ավելի քան 10 անգամ կարելի է էժան գնել
ՀՀ առողջպահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է.
«Հանրապետության որոշ դեղատներում ապակե ամպուլաներում արտադրված նատրիումի քլորիդի լուծույթները վաճառվում են 10-15 հազար դրամով։ ՀՀ առողջապահության նախարարությունը դա համարում է անթույլատրելի, մանավանդ, որ դրանք խորհուրդ է տրվում օգտագործել քիմիաթերապիայի ժամանակ։ Պատճառն այն է, որ տվյալ պարագայում պետք է խուսափել պոլիվինիլքլորիդից (PVC) պատրաստված կամ պոլիվինիլքլորիդ պարունակող ներարկման համակարգերի կամ այլ բժշկական պարագաների հետ:
Նախարարությունն այս առթիվ դիմել է Ֆարմատեք կազմակերպության ղեկավարությանը։ «Այնտեղից մեզ տեղեկացրել են, որ համաձայն Պակլիտաքսել դեղանյութ պարունակող օրիգինալ դեղամիջոց արտադրողի դեղի օգտագործման հրահանգի , ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գրանցված Պակլիտաքսել դեղանյութ պարունակող վերարտադրված (գեներիկ) բոլոր դեղերի ընդհանուր բնութագրերի (SmPC) 6.2 և 6.6 կետերի (http://pharm.cals.am/pharm/data/drug_120339/1490609614369.pdf, http://pharm.cals.am/pharm/data/drug_120965/1411546015350.pdf, http://pharm.cals.am/pharm/data/drug_123073/1480322902905.pdf, http://pharm.cals.am/pharm/data/drug_122282/1455264785553.pdf), անհրաժեշտ է բացառել այդ դեղամիջոցի ուղղակի շփումը պոլիվինիլքլորիդից (PVC) պատրաստված կամ պոլիվինիլքլորիդ պարունակող ներարկման համակարգերի կամ այլ բժշկական պարագաների հետ:
Պակլիտաքսելի ներարկման լուծույթը անհրաժեշտ է պահել ապակյա, պոլիպրոպիլենային կամ պոլիօլեֆինային կոնտեյների մեջ: Նաև դեղամիջոցի ներարկումը անհրաժեշտ է կատարել պոլիվինիլքլորիդ չպարունակող (PVC-free) պոլիէթիլենային ներարկման համակարգի միջոցով, որը պետք է պարունակի ≤0.22մկմ ծակոտկենությամբ ֆիլտր:
Հաշվի առնելով վերոնշյալը` Ֆարմատեք ընկերությունը ներդրել է նատրիումի քլորիդի 0.9% 500մլ ինֆուզիոն լուծույթի արտադրություն պոլիօլեֆինային կոնտեյների մեջ, որը լիովին կերառելի է նման դեպքերում և առաջարկվում է մոտ 1000 դրամով: Դրանք կարելի է ձեռք բերել հետևյալ դեղատներից։
Ֆարմատեքից նաև տեղեկացնում եմ, որ բանակցություններ են վարում Հայաստանի Հանրապետությունում ≤0.22մկմ ծակոտկենությամբ ֆիլտր պարունակող պոլիէթիլենային ներարկման համակարգերի մատչելիությունը ապահովելու համար»: