Երևանյան 11-րդ երաժշտական փառատոնի մեկնարկը տալու են Կարբոնարեն և Մալոֆեևը
Երևանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնը մեկնարկում է սեպտեմբերի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կայքից տեղեկանում ենք, որ բացման երեկոյի հյուրերն են իտալացի կլարնետահար Ալեսանդրո Կարբոնարեն և ռուսաստանցի պատանի վիրտուոզ դաշնակահար Ալեքսանդր Մալոֆեևը: Դիրիժորն է Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորը Էդուարդ Թոփչյանը։ Համերգին հնչելու է Մոցարտի, Չայկովսկու, Բորոդինի ստեղծագործություններից:
Փառատոնն իրականացվում է ՀՀ Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Ալեքսանդր Չաուշյանը և Էդուարդ Թոփչյանը: Փառատոնը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 17-ը: